Հիմա էլ «аккуратно» ազգին «հագցնում» են «քաղաքապետական» ասեղին, որպեսզի ավելի խոր ընկղմվի թմբիրի մեջ ու լրիվ մոռացության մատնի բնաջնջման իրական սպառնալիքի դեմ մենակ ու շվարած մնացած, արնաքամ արցախահայությանը:
Ի՞նչ քաղաքապետ, ի՞նչ բան, ու՞մ քաղաքապետ՝ էրիվանի՞, էրմենիստանի վարչական կենտրոնի՞:
Արցախդ՝ վերացման, արցախահայությունդ՝ ցեղասպանվելու եզրին, գերիներդ՝ Բաքվի նկուղներում խոշտանգվելիս, որդեկորույս ծնողներդ՝ զավակների դիակները գտնելու «երազանքից» թևաթափ եղած, դու գնում ես «հագնես» այդ ասեղի՞ն, տրիլիոնատեր 5000-ամյա ազգ իմ:
Թե՞ ուժերի մի վերջին գերլարումով վերջապես համախմբվելու ես ու հայրենիքդ մաքրես ՆՓ-ական ու ՔՊ-ական զիբիլից, տարատեսակ ասեղները՝ այդ թվում:
Թե՞ զարթնելու ես 5-ամյա թմբիրից ու վերստին հիշես ՀԱՅ լինելդ:
Հ.Գ. Սովորաբար «ասեղին հագցնելու» մոլուցքով տարվածները օրերից մի օր հայտնվում են «ասեղից թռածների» դաժան հաշվեհարդարի հետ դեմ հանդիման:
Արգամ Պողոսյան